Գյուղական դպրոցների 74 ուսուցիչ մասնակցել է համակարգչային գրագիտության դասընթացների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավարտվել է “ԱրմենՏել” ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի` Հայաստանի 2 մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծի առաջին փուլը:
ԱրմենՏելից” armlur.am-ին հայտնում են, որ փետրվարի 27-ից Հայաստանի 6 գյուղի 74 ուսուցչի համար կազմակերպվել են հատուկ համակարգչային դասընթացներ: Մանկավարժները ձեռք են  բերել համակարգչային նոր հմտություններ եւ ծանոթացել կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:
Այսօր համակարգիչներ կան շատ ընտանիքներում եւ բոլոր դպրոցներում, եւ մեր նախագծի նպատակն է, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ստանալ նոր գիտելիքներ: Վստահ եմ, որ մեր համատեղ նախաձեռնության շնորհիվ ուսուցիչները կկարողանան կիրառել նոր մոտեցումներ կրթական գործընթացում, իսկ աշակերտները կստանան գիտելիքի նոր աղբյուրների հետ աշխատելու հնարավորություններ”, – նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Շնորհակալ ենք “ԱրմենՏել”-ին՝ աջակցության համար։ Այսուհետ մեր ուսուցիչներն ավելի արդյունավետ կաշխատեն երեխաների հետ, քանզի այսօրվա ՙէկրանային՚ սերունդը ավելի լավ է սովորում, երբ տեխնոլոգիաներն օգտագործվում են ուսուցման գործընթացում”,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերիԴալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան եւ Արտենի գյուղերում: Երկրորդ փուլին կմասնակցի եւս 76 ուսուցիչ:ԱրմենՏելե ընկերության եւ  Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխգործակցությունն իրականացվում է երկարատեւ համագործակցության մասին հուշագրի շրջանակում: Փաստաթղթի համաձայն, “ԱրմենՏել” ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:




Լրահոս