Բրիտանացի լրագրողը խնդրում է փրկել իրեն գլխատումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինները հոդված են հրապարակել համացանցում, որն, իբր, գրել է բրիտանացի լրագրող Ջոն Քենտլին: Հոդվածում գերեվարված լրագրողը խնդրում է Լոնդոնին իրեն ազատ արձակելու բանակցություններ սկսել:

Հրապարակված նյութին կցված է նարնջագույն զգեստ հագած լրագրողի լուսանկարը: Նման հագուստով գրոհայինները մահապատժի են ենթարկում գերիներին:

Քենտլին նշել է, որ իրեն նույն ճակատագիրն է սպառնում, ինչ Ֆուլինն էր, եթե անհապաղ որևէ քայլ չձեռնարկվի: Նա պատմել է, որ տեսել է, թե ինչպես են Ջեյմս Ֆոուլիին և Ստիվեն Սոտլոֆֆին դուրս տարել խցից, և ինչպես են նրանք գիտակցել, որ հետ չեն վերադառնալու:

Քենտլիի անունից հրապարակված հոդվածում նշվում է, որ նրա դժբախտակիցներին սպանել են Նահանգների և Մեծ Բրիտանիայի անգործության պատճառով, որոնք չեն համաձայնվել բանակցել ահաբեկիչների հետ:




Լրահոս