Ոստիկանները բռնություն են գործադրել հոգեկան հիվանդությամբ տառապող քաղաքացու նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Լիլյա Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց տուն են եկել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները և պատճառաբանել, որ հոգեկան հիվանդությամբ տառապող որդու ընկերը` Լևոն Ա.-ն, գրությամբ հայտնել է, որ ինքը ընկերոջ` Գարեգին Պ.-ի հետ բազմաթիվ գողություններ է կատարել, ուստի որդուն տեղափոխել են ոստիկանության հիշյալ բաժին:

Լիլյա Ա.-ն նաև նշել է, որ որդուն մի քանի օր շարունակ հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս