ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2013թ. գույքի և ունեցվածքի հայտարարագիրը: Օբամա ամուսիններն իրենց կարողությունը գնահատում են 7,15 մլն դոլար:
Ինչպես պարզ է դառնում հրապարակված փաստաթղթից, ԱՄՆ-ի նախագահի ունեցվածքի զգալի մասը՝ 1-5 մլն դոլար, գտնվում է Ֆինանսների նախարարության հսկողության ներքո: Նախագահական ընտանիքն իր գումարները պահում է երկու բանկում. JP Morgan Chase-ի հաշվին այս ընթացքում առկա է 50-100 հազար դոլար, իսկ Northern Trust-ի հաշվին՝ 100-250 հազար դոլար:
Ե՛վ Միշել Օբաման, և՛ Բարաք Օբաման Vanguard ֆոնդում ունեն 100-250 հազար դոլարի չափով կուտակված թոշակ: Համաձայն նրանց ներկայացրած հայտարարագրի` Բ. Օբաման 2013թ. վաստակել է 481 098 դոլար, որը 127 հազար դոլարով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ: ԱՄՆ-ի նախագահի մեկ տարվա աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նա զգալի եկամուտ է կարողանում ապահովել իր հեղինակային գրքերի վաճառքից:
Մեկ տարվա ընթացքում Օբամայի վճարած հարկերի արժեքը կազմել է 120 հազար դոլար: Բարեգործական տարբեր ակցիաների վրա նրանք ծախսել են 60 հազար դոլար: Դա ընդհանուր եկամտի 12,3 տոկոսն է: Նախագահական ընտանիքն, ընդհանուր առմամբ, 32 ընտանիքի է գումար տրամադրել:
Բարաք Օբաման Չիկագոյի իր առանձնառունը գնել է 2005թ. ՝ սենատոր դառնալուց անմիջապես հետո: Այն ժամանակ տան արժեքը կազմել է 1,65 մլն դոլար:
Առավել գեղեցիկ և շքեղ է Մասսաչուսեթս նահանգում գտնվող նրա վիլլան: Առանձնատան տարածքում հսկայական այգի, լողավազան և գոլֆի դաշտ կա: