«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ մշակույթի նախարարությունների միջեւ հակամարտություն է հասունացել: ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է գումարներ տրամադրել, ինչի հետեւանքով «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, 2014թ. մայիսին քաղաքացիական հայցով դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն դատարանից պահանջում է ֆինանսների նախարարությունից 18 միլիոն 999 հազար դրամ գումար բռնագանձել: Կհաղթի, թե ոչ, դժվար է ասել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: