Իջեւան քաղաքի ընտրական 8 տեղամասերի շենքերից ոչ մեկը հաշմանդամների անվասայլակների համար թեքահարթակ չունի: Ավելին, Իջեւան քաղաքի թիվ 5 եւ թիվ 1 միջնակարգ դպրոցներում գտնվող 41/22 եւ 41/23 ընտրական տեղամասերը տեղակայված են այդ շենքերի 2-րդ հարկում: Տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար շատ դժվար էր աստիճաններով երկրորդ հարկ բարձրանալը: Ընտրություններն անցկացվում են «հանուն մարդկանց լավ ապագայի», մինչդեռ դրանք կազմակերպելիս չեն մտածում առավել խոցելի վիճակում գտնվող մարդկանց ներկայի մասին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
Տավուշ