Ինդոնեզիան դիմել է Սինգապուրի իշխանություններին բարձրահարկ շինությունների պատուհանները դրսից լվանալն արգելող օրենք ընդունելու պահանջով, քանի որ երկրում այս տարվա ընթացքում արդեն 10 աղախին բարձր հարկերում պատուհան լվանալու ժամանակ ընկել եւ մահացել է: Նշենք, որ Սինգապուրի աղախինների ուղիղ կեսը ինդոնեզացի են: «Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Բարձրահարկ շինություններում դրսից պատուհան լվանալը պետք է արգելվի, քանի որ դրա պատճառով մարդիկ անիմաստ մահանում են»,-նշել է Սինգապուրում Ինդոնեզիայի դեսպանատան աշխատակից Սուկմո Յուվոնոն:
ՊԱՏՈՒՀԱՆ ԼՎԱՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ