ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր բակում մի քանի թափառող շներ կան, որոնք կարծես թե մշտական բնակություն են հաստատել ավտոտնակների մոտ, եւ նրանց վզին չկան ստերիլիզացված լինելու մասին վկայող վզկապեր: Խնդրում եմ ասել, թե ում կարող ենք դիմել, քանի որ հաճախ այդ շները անկառավարելի ու ագրեսիվ են լինում մարդկանց հանդեպ: Նաեւ կուզեի իմանալ՝ տարեկան քանի շուն է ստերիլիզացվում:

Աննա Հովսեփյան, 32 տարեկան, դաշնակահարուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.
2012 թվականի հունվար ամսից մինչեւ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ստերիլիզացվել է 920 շուն, իսկ տարեկան նախատեսվում է ստերիլիզացնել մոտավորապես 850 հազար թափառող շան: Ասենք, որ ստերիլիզացման ժամանակ շները նաեւ սրսկվում են կատաղության դեմ: Քաղաքացիները կարող են դիմել մեր ընկերությանը՝ զանգահարելով 57-57-68 հեռախոսահամարով:

Թափառող շների պատասխանատու
«Յունիգրաֆ» ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջին խորհուրդը, որ պետք է տանք մեր ընթերցողին, «Յունիգրաֆ» ընկերության հեռախոսահամարը ֆիքսելն ու անհրաժեշտության դեպքում  զանգեր կատարելն է: Սակայն նկատենք, որ եթե իսկապես ամեն տարի մի քանի հարյուր հազար թափառող շուն ստերիլիզացվեր, ապա դրանք վաղուց վերացած կլինեին, կամ առկա քանակությունը անհամեմատ մեղմ չափերի հասած կլիներ: Այն էլ նշենք, որ եթե տարվա առաջին ամիսներին ստերիլիզացվել է ընդամենը 920 շուն, ապա դժվար թե մնացած 9 ամիսներին ընկերությունը հասցնի ստերիլիզացնել իր նախատեսած 850 հազար շներին:




Լրահոս