Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա նշել է, որ Ադրբեջանի հավաքականի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ֆիզիկական թույլ պատրաստվածությունը:
Ֆոգտսը Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2008-ին: Նրա գլխավորությամբ Ադրբեջանը վերջին խաղերում խոշոր հաշվով պարտություն է կրում: