Վրաերթի ենթարկվածը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, “Մալաթիա” գյուղմթերքների շուկայի դիմաց “Բոգդան” մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել շուկայի ավտոկանգառի հսկիչին` 63-ամյա Արմեն Գալստյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։
Նույն օրը, ժամը 17.40-ին, Ա. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:




Լրահոս