Երեխաները սովորում են` հետևելով իրենց շրջապատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես են երկու տարեկան երեխաները մշակում այն տեղեկատվությունը, որը նրանց է հասնում արտաքին աշխարհից: Նրանք պարզել են, որ երեխան կարող է կռահել այն ամենի իմաստը, ինչ-որ տեղի է ունենում: 

Հետազոտության ժամանակ փոքրիկ մասնակիցները հետևում էին, թե ինչպես են խաղում գիտնականները: Պետք էր փայտե չորսուն տեղադրել կոնֆետի ավտոմատ մեքենայի կողքին գտնվող արկղի վրա: Չորսուներից մեկն ակտիվացնում է մեքենան 2/3 դեպքերում, իսկ մյուսը, որն ամեն անգամ տարբեր գույնի և ձևի էր՝ միայն 1/3 դեպքերում: 20 րոպեների ընթացքում երեխաները հետևում էին հետազոտողների 12 փորձերին, որոնց ընթացքում օգտագործվել էին բոլոր չորսուները:

Երբ մասնակիցներին առաջարկվեց խաղալ նույն խաղը, ապա 32 երեխաներից 23-ն ընտրեցին այն չորսունը, որն ապահովում է հաջողություն: Նրանց բավական է միայն հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում իրենց շրջապատում:




Լրահոս