Ոստիկանությունը կոծկե՞լ է Մակարավանքում գանձագողության դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 10-11-րդ դարերին պատկանող Մակարավանքն իր պատմական հրապույրով ձգում է զբոսաշրջիկներին: Ցավոք, հնամենի վանական համալիրը, միջնադարի ամենակարեւոր ճարտարապետական հուշարձաններից մեկը ձգում է նաեւ գանձագողներին: 2 տարի առաջ նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը՝ ցանկանալով գանձեր գտնել:

Հայտնի չէ` նրանք գտե՞լ են թանկարժեք իրեր, թե չէ: Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այդ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել գանձագողերին: Աչաջուր գյուղում խոսակցություններ են շրջանառվում, որ ոստիկանությունը բացահայտել է բարբարոսության հեղինակներին, սակայն նրանք «հզոր մարդիկ» են եղել, եւ գործին ընթացք չի տրվել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս