Եղնիկները հարձակվել են Մինեսոտա նահանգի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինեսոտա նահանգի Մուրհեդ քաղաքում սպիտակապոչ եղնիկների նախիրը, տարածքում կորցնելով ինքնակողմնորոշումը հայտնվել է սուպերմարկետում: 
Միջադեպի հետեւանքով երկու եղնիկ սատկել է: Սուպերմարկետի ապակե դռների մեջ մխրճվելով՝ նրանցից մեկը ստացել է մահացու վնասվածքներ, իսկ մյուսը մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել: Սատկած եղնիկներից մեկը տարել է տեղացիներից մեկը, իսկ մյուսը տվել են քաղաքի կենդանաբանական այգուն, որտեղ եղնիկի մսով կերակրել են գայլերին: Քննվում է՝ եղնիկների քաղաքային միջավայրում հայտնվելու հնարավոր տարբերակները:




Լրահոս