Կինը նոկաուտի է ենթարկել իրեն լկտի առաջարկ արած տղային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսանյութում, որը ներկայացված է ստորև, երևում է, թե ինչպես է կինը, ի պատասխան իրեն արված լկտի առաջարկի, հարվածում տղամարդուն և նրան «նոկաուտի ենթարկում»: Արդեն ասֆալտին հայտնված տղամարդը ոտքի հարված է ստանում նաև կռվարար կնոջ ընկերուհուց:

Դեպքը կատարվել է այն բանից հետո, երբ տղան հետաքրքրվել է կանանցից նրանց ինտիմ ծառայութունների համար անհրաժեշտ վճարի մասին:

«Չեմ կարծում, որ տղան սպասում էր հաջորդ վարկյանին իր հետ կատարվածին, չնայած որ կնոջ պահվածքը խոսում էր վիրավորանքի դիմաց վրեժ լուծելու նրա մտադրության մասին:

Աղջիկը նրան այնքան ուժեղ հարվածեց, որ նա ուղղակի կպավ ասֆալտին: Ապա նա ընկերուհիների հետ այնպես հեռացավ, կարծես ոչինչ էլ չէր եղել», – պատմել է ականատեսը Daily Mirror-ին:




Լրահոս