Չեմ կարծում, որ Կլոպին պաշտոնանկ են անելու. Բասլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարիո Բասլերն անդրադարձել է  Դորտմունդի «Բորուսիա»-ի անհաջող ելույթներին:

«Չեմ կարծում, որ Կլոպին պաշտոնանկ են անելու: Նա շատ մեծ նշանակություն ունի «Բորուսիա»-ի ու նրա երկրպագուների համար: Հնարավոր է, որ այսպիսի իրավիճակում հայտնված ցանկացած այլ մարզիչ պետք է մտահոգվեր իր ապագայի առթիվ, բայց ոչ Կլոպը:

Նա պետք է հանի թիմը ճգնաժամային դրությունից: Նրանից բացի՝ ոչ ոք չի կարող դա անել: Կարծում եմ՝ խաղայինից զատ՝ թիմն ունի նաև հոգեբանական խնդիրներ»,- ասել է Բասլերը:




Լրահոս