Արդեն երրորդ օրն է` կատարյալ շիլաշփոթ է սկսվել Հանրապետական կուսակցության բոլոր այն դեպուտատացուների շրջապատում, ովքեր ներկայացնում են բիզնես աշխարհը: Կուսակցությունում լուր է տարածվել, թե իրենց առաջնորդը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խիստ հետևողական է լինելու և պատժելու է խորհրդարանի աշխատանքներից սիստեմատիկ բացակայող բիզնեսմեն-մականունավորներին:
Ապագա խորհրդարանում հաճախակի բացակայող պատգամավորին ստիպելու են մանդատը վայր դնել: Նրանց կփոխարինեն ցուցակում հաջորդաբար “անդամագրվածները”:
Ինչն է բոլ` ՀՀԿ համամասնական ցուցակի “պահեստային” հարյուրավոր դեպուտատացուները: Երեկվանից բիզնեսմեն դեպուտատացուները “դռնեդուռ”ընկած իմիջմեյքհրներ են փնտրում: Որոշել են քաղաքական գործիչ դառնալ: Պատրաստվում են մշտական ակտիվ քաղաքական ելույթներ ունենալ: Իսկ ելույթ գրողներին, ինչ է եղել, կվարձեն: