Ժողովուրդ. ԲՀԿ-ն հետ է պահանջում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրները հավաստում են, որ “Բարգավաճ Հայաստան”կուսակցությունը հետ է պահանջում Աժ ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը: Համենայնդեպս, գյուղից ահազանգել են, որ Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից հետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները: Սակայն գյուղապետը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը. “Դուք ասում եք, ես լսում եմ, էդպիսի բան չկա: Ո՞նց կարա նման բան լինի”: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական կաշառք է բաժանել համայնքում, գյուղապետը պատասխանել է. “Երանի չէր”:




Լրահոս