Դերասանները թատրոնի մասին օրենքին ծանոթ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոնի մասին» օրենքի նախագծի համար այս տարին «հոբելյանական» է: 2004 թվականից այն անարդյունք չարչրկվում է Ազգային ժողովում: Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում թատերական բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է Հայաստանի Հանրապետությունում թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերը, թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն ու միջոցները: Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գործող եւ նորաստեղծ թատրոնների վրա:

Այս տարիների ընթացքում օրենքի առնչությամբ թատերական աշխարհի ներկայացուցիչները բազմիցս են հայտնել իրենց դժգոհություններն օրենքի եւ թատրոնի իրական մեխանեզմների անհամատեղելիության վերաբերյալ: Շատերի կարծիքով` թատրոնի մասին առանձին օրենք հարկավոր էլ չէ: Այլ կերպ ասած` օրենքի ընդահանուր դրույթները պիտի կարգավորեն:

-Պարոն էլբակյան, թատրոնի մասին օրենքը սահմանո՞ւմ է թատերական աշխարհի գործունեությանն առնչվող խնդիրները, օրենքի մոտեցումներն իրատեսակա՞ն են: Ինքներդ մասնակցե՞լ եք թատրոնի օրենքի մասին քննարկումներին:

-Չեմ էլ հիշում` վերջին անգամ երբ եմ մասնակցել թատրոնի մասին օրենքի քննարկումներին: Շատ տարիներ են անցել, չգիտեմ՝ ովքեր եւ ինչ են ներկայացրել ԱԺ: Մի բան հաստատ է՝ եթե թատրոնի մասին օրենք են գրում, ուրեմն դրա մասնակիցը պետք է լինի թատրոնի մարդ: Վերջին տարիներին լսումների չեմ մասնակցել, զբաղվածությունս թույլ չի տալիս հետեւել օրենքի շուրջ պտտվող քննարկումներին եւ փոփոխություններն արձանագրել, միայն կարող եմ մի բան հստակ կերպով ասել. ցանակացած օրենք պիտի սահմանեն այնպիսի մարդիկ, ովքեր կոմպետենտ են այդ հարցում:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը եւս մեզ հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ ցանկացած օրենք մշակող էլ պետք է այդ օրենքի գիտակը լինի, այսինքն պատահական մարդիկ չպիտի զբաղվեն օրենքներ պշակելով:

-Պարոն Չոբանյան, դեռեւս 2014 թվականից շրջանառության մեջ մտած թատրոնի մասին օրենքի մոտեցումներից ի՞նչ կարող եք ասել: Օրենքի տարրերն իրատեսական են, բխում են թատրոնի մարդկանց իրական շահերից:

-Չեմ կարող ասել` օրենքն ինչ ընթացքի մեջ է: Կարեւոր է այն հանգամանքը, որ պակասում է կոմպետենտ հանձնաժողովը, որը կարող է զբաղվել թատրոնի օրենքի մշակմամբ: Բազմաթիվ կետեր կան, որոնք պետք է բխեն թատրոնի գործիչների շահերից եւ ոչ թե պատահական օրենքներ լինեն: Հանձնաժողովում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր թատրոնը ներսից են ճանաչում, խնդիրներին ծանոթ են եւ կարող են իրատեսական եւ օգտակար լուծումներ առաջադրել: Թատրոնի օրենքի մասին քննարկումներին երբեւէ չեմ էլ մասնակցել:

– Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը մշակութային առումով ի՞նչ կարող է տալ: Թատերական աշխարհում փոփոխություններ կլինե՞ն այս միությանն անդամակցելուց հետո:

-Փոփոխություններ կլինեն, անշուշտ, բայց այդ փոփոխությունները հատկապես ո՞ր ոլորտում կլինեն եւ ինչպե՞ս կարտահայտվեն, դեռեւս պարզ չէ: Ընդհանուր առմամբ ամբողջապես չեմ պատկերացնում, թե ԵՏՄ-ին անդամակցելն ինչ կարող է տալ Հայաստանին բոլոր առումներով եւ հատկապես մշակութային առումով:

– Վերջին շրջանում Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին ի՞նչ կարող ենք ասել: Ոչ իշխանական ուժերի ծավալած գործունեությանը հետեւվո՞ւմ եք:

-Ոչ իշխանականների գործունեությունն իրատեսական չեմ համարում: Առանձնապես մեծ ոգեւորությամբ չեմ հետեւում այդ իրադարձություններին, բայց կարող եմ ասել, որ նրանց այս ակտիվությունը կարծես թե հերթական ոգեւորության ալիքն է, որի ընթացքը հետագան ցույց կտա:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս