![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/53ce35f2b538f_image1.jpg)
Գերմանական բունդեսթագի կոմունիստների Die Linke խորհրդարանական խմբակցությունը երկրի դաշնային կառավարությունից մանրամասն հաշվետվություն է պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի և դրա հետ կապված ԳԴՀ դերի վերաբերյալ. տեղեկացնում է Вестник Кавказа-ն:
Խմբակցությունն ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի բացառիկ դերը, նշելով, որ Ռուսաստանն ինտենսիվ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ: