60 հազար դոլլար` շուն սեփականաշնորհելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Մանհեթենի բնակիչ 4-ամյա Քրեյգ Դերշովիցը համարյա սնանկացման եզրին է, քանի որ վեջինս դատարանում ավելի քան 60 հազար դոլար է ծախսել ՝ փորձելով հասնել նախկին ընկերուհու շան նկատմամբ տիրոջ իրավունքի ձեռքբերմանը: 34-ամյա Քրեյգ Դերշովիցը պնդում է, որ նախկին ընկերուհուց բաժանվելուց հետո աղջիկը գողացել է շանը եւ իր հետ տարել Կալիֆոռնիա: Դերշովիցը Նաքլս անունով շանը իր որդին է համարում: Դերշովիցի խոսքով՝ շունն արժանի էր, որ ինքն այդքան գումար ծախսեր նրա վրա: Դատական գործընթացը շարունակելու համար Դերշովիցը համացանցում դրամահավաք է սկսել: Ինտերնետից օգտվողներից նա 20 հազար դոլար է խնդրել՝ առաջարկելով գնել շան պրոֆեսիոնալ դիմանկարները, որոնք նկարել են նրա ընկերները: Գործերը դանդաղ են ընթանում: Առաջին շաբաթում նրան հաջողվել է ընդամենը 85 դոլար հավաքել:




Լրահոս