Ժողովուրդ. Շուշան Պետրոսյանը հաճա՞խ է այցելում Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանին` նախագահական նստավայր: Ասում են` Շուշանը հետաքրքիր զրուցակից է, և նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը: Ժողովուրդ-ը փորձել է Շուշան Պետրոսյանից պարզել, թե ինչ են այդքան հաճախ քննարկում Սերժ Սարգսյանի հետ: Վայ, իսկապե՞ս: Չէ, շատ հաճախ չենք հանդիպում, վերջին անգամ հանդիպել եմ իմ համերգի ժամանակ և ՀՀԿ-ի շենքում ընտրությունների հաջորդ օրը, երբ ասացին, որ մենք մեծամասնություն ենք կազմում,- պատասխանել է Շուշանը:




Լրահոս