ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամանակակից ձևաչափ` որակյալ կրթություն ապահովելու համար. Հայաստանի բուհերում գործելու է ինտերնետ  հասանելիությամբ  համակարգչային լսարան և Wi-Fi անկյուն 17-ը մայիսի, 2012թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ Հայաստանի մի շարք բուհերի հետ համագործակցությունը շարունակվում է հերթական ծրագրի իրականացմամբ: Չորս տարի շարունակ բուհերի հետ համագործակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը` սերունդների նկատմամբ պատասխանատվության արդյունք է: 2009թ.-ից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում մեկնարկած փոխգործակցությունը դրսևորվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվող դասընթացների, բաց դռների օրերի, մասնագիտական պրակտիկայի, տարբեր ոլորտներում (տեխնիկական, կոմերցիոն, տեղեկատվական համակարգերի, իրավաբանական և այլն) կազմակերպվող եռօրյա դասընթացների,  դասախոսների համար նախատեսված` ուսուցման մեթոդներին և կորպորատիվ պատասխանատվությանը նվիրված սեմինարների, մասնագիտական մրցույթների, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման, կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձավճարի փոխանցման տեսքով: Նշվածից բացի, ընկերությունը զգալի միջոցներ է հատկացրել` աջակցելու Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ծրագրերին: “Այս աջակցությունը երկրի ապագայում ներդրումներ անելու լավագույն միջոցն է”,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Որակյալ աշխատուժի կարևորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան և Wi-Fi անկյուն: Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելուն էապես կնպաստի ինտերակտիվ գրատախտակի կիրառումը: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան հնարավոր կլինի ինտերակտիվ գրատախտակի միջոցով ցուցադրել ուսանողներին և տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը:
“Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Հավանաբար, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ արդյունավետ միջոցներից մեկը համացանցն է: Մենք պատրաստ ենք աջակցության հարցում: Ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը պատրաստ է ընտրել կրթվելու և զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը”,-ավելացրել է Յիրիկյանը:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչև տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաև ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ և UPS սարքեր, համակցման և ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
* * *
“Բջջային Հեռահամակարգեր” ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից “ՄՏՍ”-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru




Լրահոս