Ֆրանսիայի նոր՝ սոցիալիստական կառավարության նախարարներն առաջին նիստի ժամանակ նվազեցրել են իրենց աշխատավարձը 30%-ով: Այս մասին հայտնում է BBC-ին: Նվազելու է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատավարձը, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել էր իջեցնել նախարարների վարձատրումները և իր սեփական աշխատավարձը:
Դիտորդները նշում են, որ այսպիսով Օլանդը ցանկանում է տարբերվել իր նախորդից՝ Նիկոլա Սարկոզից, ում տարեկան աշխատավարձը դարձել էր մոտ 300 հազար դոլար: