Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում վերաձեւումների ենթարկվի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ Հայ ազգային կոնգրեսում քննարկում են ընդդիմադիր կառույցը նոր ձեւաչափով վերակազմավորելու հարցը: ՀԱԿ-ում բացահայտ դժգոհություն կա, որ 18 կուսակցությունների միավորումն, ըստ էության, արդեն ձեւական է, իրականում նրանց շատ քիչ մասն է իրապես գործում, եւ կան անկուսակցական գործիչներ, որոնք իրենց կատարած աշխատանքով չեն զիջում կուսակցություններին: Երեկ՝ Կոնգրեսում կայացած փակ նիստի ժամանակ, քննարկվել են առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Ներկաներից մեկը հուսադրել է մյուսներին, թե «մենք վաղուց գիտեինք՝ ովքեր են դուրս գալու ՀԱԿ-ից, պարզապես նրանք մեկ-մեկ են դուրս գալիս, որ աղմուկն ավելի մեծ լինի»: Այսպիսով՝ որոշվել է վերաձեւել Կոնգրեսը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ