«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հավաստում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետ է պահանջում ԱԺ ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը: Համենայնդեպս, գյուղից ահազանգեցին, որ Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից հետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները: Սակայն գյուղապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը. «Դուք ասում եք, ես լսում եմ, էդպիսի բան չկա: Ո՞նց կարա նման բան լինի»: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական կաշառք է բաժանել համայնքում, գյուղապետը պատասխանեց. «Երանի չէ՜ր»:
ԵՐԱՆԻ ՉԷ՜Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ