«Բազում ուժեր կային, որոնք հետաքրքիր կերպով ու շահագրգռված ձեւով մտածում էին, թե երբ պիտի ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանի: Ու տենց մուրազները փորը մնաց»:
Ազնիվ չէ, երբ մարդուն խոստանում ու խոստումը չեն իրականացնում: Իսկ զայրույթն էլ պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ հավաքվեն Ծաղիկ Ռուբոյի տան բակում ու իրենց հասանելիքը պահանջեն: Ինչ վերաբերում է այսպես կոչված բազում ուժերին, ապա քաղաքական ուժերի մեծ մասն այնպես էր մխրճվել իր կողմից բաժանվող ընտրակաշառքը «արդարաբար» բաշխելու գործում, որ մյուսների բաժանածը բնավ չէր էլ նկատում: Այդ ընտրողներն էին, ավելի ճիշտ՝ նրանց դյուրահավատ մասը, որ հավատացին, թե իրենց հասանելիքը մայիսի 6-ից հետո կստանան, բայց, ինչպես Ծաղիկ Ռուբոն է ասում, մուրազները փորը մնաց: