«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջին հանրահավաքից հետո նստացույց անելու կողմնակից էին ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգականները», այլև ՀԱԿ-ը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Դա դեռ քիչ էր, նստացույց էին ուզում նաև Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի սրտերը: Սակայն իշխանության հետ առճակատման այդպիսի մակարդակի կտրականապես դեմ էր ԲՀԿ-ի գործարար շերտը, և արդյունքում որոշվեց նստացույց չանել:
Եվ եթե Լևոն Ակոպիչը բավականին հեշտ համաձայնեց և հետ քաշեց իր ՀՀՇ-ականներին, իսկ ԲՀԿ-ի «նարնջագույն» թևի ներայացուցիչները հարկադրված եղան ենթարկվել կուսակցական կարգապահության, ապա «ժառանգականները» դրանից բուռն վրդովմունքի մեջ էին ընկել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: