Ջ. Հեֆերն. Ընտրություններում շատ դրական զարգացումներ կային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մենք ուշադրությամբ և մոտիկից հետևել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, և սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր և թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններումե,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:Միացյալ Նահանգների դեսպանը, սակայն, չմոռացավ խոսել նաև ընտրություններում արձանագրված բացասական երևույթների մասին:
“Միևնույն ժամանակ, որոշ խնդիրներ շարունակում են մնալ, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները դրանք հստակորեն նշել են… ընտրակաշառքները և վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում են մնալ լուրջ խնդիր: Ուստի դեռ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա հաջորդ ընտրություններից առաջ”, – ասաց նա:Հեֆերնի փոխանցմամբ, իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ` ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար:
“Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ աշխատանքում: Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք` օգտակար լինելու համար”, – ասել է ԱՄՆ-ի դեսպանը: Ազատություն ռադիոկայան:




Լրահոս