Բուհերը խոշոր հարկատուներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեն օրեր առաջ հրապարակել էր 2014թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Առաջին երեք հարկատուների ցանկը փոփոխության չի ենթարկվել: Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երկրորդում «Ղ-Տելեկոմ»-ն է, երրորդում՝ «Ալեքս Գրիգ»-ը:

1000 խոշոր հարկատուների թվում են նաև Երևանում գործող պետական համալսարանները: 60-րդ հորիզոնականում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որն այս ընթացքում վճարել է 1 մլրդ 568 մլն 223 հազար դրամ: Որպես համեմատություն նշենք, որ այս բուհն անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 69-րդ հորիզոնականում, իսկ վճարած հարկն էլ եղել է 1 մլրդ 171 մլն 845 հազար դրամ:

Երևանի պետական համալսարանը գտնվում է 67-րդ հորիզոնականում, իսկ այս ընթացքում վճարել 1 մլրդ 415 մլն 264 հազար դրամ: Անցյալ տարի համալսարանը եղեղել է 73-րդ տեղում և վճարել 1 մլրդ 145 մլն 983 հազար դրամ: Որպես համեմատություն նշենք, որ «Երևան ջուր» ՓԲԸ-ն գտնվում է 56-րդ տեղում, «Յուքոմ»-ը 49-րդ հորիզոնականում, իսկ «Նատալի Ֆարմ»-ը՝ 37-ում:

Մյուս բուհերն ակնհայտ զիջում են ԵՊՀ-ին և ԵՊԲՀ-ին: Օրինակ,  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը գտնվում է 142-րդ հորիզոնականում և վճարել է 629 մլն 455 հազար դրամ հարկ: Անցյալ տարի եղել է 159-րդ հորիզոնականում և վճարել 549 մլն 071 հազար դրամ:

158-րդ հորիզոնական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, 530 մլն 770 հազար դրամ

183-րդ հորիզոնական, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, 455 մլն 399 հազար դրամ

207-րդ հորիզոնական, Հայաստանի ագրարային համալսարան, 415 մլն 741 հազար դրամ,

295-րդ հորիզոնական, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, 290 մլն 951 հազար դրամ,

572-րդ հորիզոնական, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտ, 136 մլն 312 հազար դրամ

994-րդ հորիզոնական, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, 74 մլն 453 հազար դրամ:

Որպես համեմատություն՝ նշենք այնպիսի խոշոր ընկերությունների վճարած հարկերը, ինչպիսիք են «Հայասի» գրուպը՝ 97 մլն, «Դերժավա-Ս»-ն՝ 1 մլրդ-ից ավելի, «Սլավ» գրուպը՝ 1 մլրդ, 461 մլն դրամ:

 




Լրահոս