Նոյեմբերի 1-ը «Երկաթե սև գեներալ»-ի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանի մահվան օրն է:

Համազասպ Բաբաջանյանը ծնվել է  906թ. փետրվարի 18-ին Գարդմանքի Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-42թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։

1906-ին ծնվել է հայ ժողովրդի ամենանշանավոր զորավարներից մեկըՙ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը, որը սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշՙ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն էր կրում: Որքան փառապանծ եւ սերտելի է նրա մարտական ուղինՙ որպես հմուտ ու իմաստուն զորականի դեպի դափնեպսակ տանող ճանապարհ, այնքան կարեւոր է նրա անձնական կյանքի վերանայումը արդեն ոչ սովետական, այլ ազատ Հայաստանում ապրող լրագրողի աչքերով:

Հ. Բաբաջանյանի կենսագրության վերջին շրջանը լի է հարցականներով, քանի որ մարշալի ընտանիքի ողբերգությունը այդպես էլ վերջնական պատասխաններ չունի այն հարցին, թե ի՞նչ մի չարաբաստիկ ճակատագրով վերջացավ բաբաջանյանական հերոսական ժառանգությունը իր յուրահատուկ գենով, որ հաղթողի գաղտնիքն է կրում:

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվեց ու հասակ առավ Չարդախլու գյուղում, որը նաեւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի բնօրրանն է: Նա անցավ ողջ պատերազմը, մինչեւ Բեռլինՙ հաղթանակին զուգահեռ կերտելով հաղթելու ռազմավարական արվեստի ի՛ր դասագիրքը: Եվ հարկ էր, որ մեծ ռազմավարի եթե ոչ 100-ամյա հոբելյանը, ապա գոնե ծննդյան օրը նշվեր ոչ մեկ-երկու երեկույթով, այլ խիստ հետևողականորեն: Նպատակն է ոչ միայն հերոսի, մարշալի ոգեկոչումն, այլեւ պատմության հերոսական էջերը սերնդե սերունդ փոխանցելու պարտականությունը եւ դրանք պատանիների դաստիարակությանը ծառայեցնելը:

 Նա սկզբում «Ծիտիկ», հետո «Լեռնային արծիվ», ավելի ուշՙ «Երկաթե սեւ գեներալ» կամ «Սեւ վագր» մականուններն էր կրում:




Լրահոս