Եռյակը պատրաստվում է մարզերում ստորագրահավաք կազմակերպել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել եւ մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները: Թերեւս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը «պաուզա» կվերցնեն` հայտարարելով, որ ճշգրտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով: Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա` եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչեւ հունվար-փետրվար` մինչեւ Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը: Ի դեպ, լուրեր հասան, որ Ծառուկյանն այս հարցերով մեկնել է արտերկիր`ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ հրահանգներ ստանալու, սակայն Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հայտնեց, որ այսօր Ծառուկյանը Հայաստանում է: «Արդյոք նախօրեին բացակայե՞լ է երկրից եւ որտե՞ղ է եղել» մեր հարցին խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, բայց այլեւս չպատասխանեց մեր զանգերին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս