ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում կան գործարքներ, որոնք կարող եմ իրականացնել ինտերնետով: Խնդրում եմ ասել` որոնք են այն բանկային գործարքները, որ կարող եմ իրականացնել ինտերնետային բանկային ծառայության միջոցով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինտերնետային բանկային ծառայությունը բազմաթիվ հնարավորություններ է ներառում.
• դիտել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստանում սպասարկվող Ձեր հաշիվներն օրական 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին,
• կատարել բանկային գործարքներ, ստուգել մնացորդները եւ հաշիվների պատմությունը,
• կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջեւ կամ ցանկացած հաշվի ամբողջ աշխարհում,
• կատարել վարկի մարումներ,
• բացել ընթացիկ եւ խնայողական հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով,
• բացել ժամկետային ավանդներ եւ փոփոխել դրանց մարման հանձնարարականները,
• կատարել կրեդիտ քարտերի վճարումներ,
• ստեղծել, փոփոխել եւ հեռացնել պարբերական (ապագա փոխանցումներ) վճարումներ,
• ստանալ էլ.քաղվածքներ եւ էլ.ավիզոներ,
• ստանալ SMS ծանուցումներ գործարքների եւ հաշիվների վերաբերյալ,
• ստանալ հենց Ձեզ համար նախատեսված տեղեկատվություն/առաջարկներ բանկային ծառայությունների վերաբերյալ,
• նորացնել անձնական տվյալները,
• պատվիրել չեկային գրքույկներ եւ դադարեցնել չեկային վճարումներ,
• ուղարկել եւ ստանալ ծածկագրված հաղորդագրություններ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչ միայն նշված, այլեւ բազմաթիվ այլ բանկեր հետզհետե ավելի ու ավելի մեծ տեղ են տալիս էլեկտրոնային գործարքներին: Հավաստիացնում են, թե այս կերպ խնայվում է ժամանակը, ու տվյալ բանկի հաճախորդը խուսափում է հերթերից: Հայաստանում գործող բանկերը խիստ շահագրգռված են, որ հաճախորդները հատկապես էլեկտրոնային ծառայություններից օգտվեն, քանի որ որքան էլ դրանք թանկ չլինեն, այդուհանդերձ, գումար արժեն: