Նոյեմբերի 1-ից մասնակիորեն ուժի մեջ է մտնում ասոցացման պայմանագիրը ԵՄ-ի և Ուկրաինայի միջև: Ընդ որում, ազատ առևտրի ստեղծմանը վերաբերող դրույթներից մի քանիսը չեն գործի մինչև 2015թ.-ի վերջը:
Կիևն այդ դրույթների իրագործումը հետաձգել է Մոսկվայի ճնշման տակ, որը հայտարարում է, թե իր շուկան կարող է ողողվել Ուկրաինայի տարածքով ներմուծվող էժան եվրոպական ապրանքներով:
Համաձայնագրի նպատակն է առևտրային հարաբերությունների աստիճանական ազատականացումը, ինչի արդյունքում Բրյուսելը ուկրաինական ապրանքների ազատ մուտքը կապահովի դեպի եվրոպական շուկա:
Ի պատասխան, ԵՄ-ն պահանջում է, որպեսզի իր հետ նման պայմանագիր ստորագրած երկիրը որոշակի ստանդարտներ ապահովի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտներում, պայքարի կոռուպցիայի դեմ, ամրապնդի իրավունքի գերակայությունը և բարեփոխումներ իրականացնի տնտեսության ոլորտում, տեղեկացնում է BBC-ն: