ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի բժշկական կենտրոններից մեկում

Գովելի փաստ է, որ բժիշկները սկսել են մտածել մեր քաղաքացիների «գրպանի» մասին եւ փորձում են զուտ մարդկայնորեն վերաբերվել իրենց հիվանդներին: Իսկապես, միգուցե նման գրությունների միջոցով հնարավո՞ր լինի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ որքա՞ն գումար է գանձվում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակում ստորագրությունների իսկության ճանաչման համար:

Հայկ Ավագյան (37 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակում ստորագրությունների իսկության ճանաչման համար ծառայության վճար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, եւ այն իրականացվում է անվճար:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ ստորագրությունների իսկության ճանաչումը ներառում է պայմանագիրը ստորագրող անձանց ինքնության ստուգումն անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա, եւ պայմանագրում ու անձը հաստատող փաստաթղթերում այդ անձանց վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգումը: Ստորագրությունների իսկության ճանաչումը չի բովանդակում գործարքի վավերացման կամ օրենսդրության պահանջներին դրա համապատասխանության հաստատման տարրեր, այլ սոսկ հաստատում է, որ պայմանագրում ստորագրությունը կատարել է դրանում նշված անձը: ստորագրությունների իսկության ճանաչման համար ոչ մի գումար քաղաքացուց չի գանձվում: Հետաքրքիր է՝ պարզվում է՝ մեր երկրում դեռեւս անվճար ծառայություններ իրականացվում են:

 

 

 

ՀԱՐՑ. Բնակվում եմ Մաշտոցի 5 հասցեում, 4 հարկանի քարե շենքում: Մեր շենքի նկուղը քանդվել է, որի հետեւանքով շատ երեխաներ, ինչպես նաեւ՝ մեքենաները, երեկոյան ժամերին վատ տեսանելիության պատճառով ընկնում են քանդված նկուղի մեջ: Խնդրում եմ պատասխանել՝ Կենտրոնի թաղապետարանը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում այս խնդրի լուծման համար:

Մարգարիտա Բաբաջանյան (63 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մաշտոցի 5 շենքի նկուղային հատվածի քանդված պատն այս պահին վերականգման ընթացքում է:

Կենտրոն վարչական շրջան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ողջունելի է, որ համայնքային մարմինները կատարում են իրենց պարտականությունը եւ վերանորոգում քանդված հատվածը, սակայն ցանկալի կլիներ, որ դա իրականացվեր ավելի օպերատիվ, որպեսզի նման ահազանգերի անհրաժեշտությունն անգամ չառաջանար:




Լրահոս