Քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը կարևորում է ապագայում Հանրապետության հրապարակի մոտակա այգում տեղադրվելիք՝ Գարեգին Նժդեհի արձանի գեղարվեստական արժեքը: Այսօրվա մամլո ասուլիսում նա նշել է, որ իր համար կարևոր չէ տեղադրման վայրը:
«Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդն օրերս եղել է արվեստանոցում, որտեղ ծանոթացանք Նժդեհի արձանին, զրուցեցինք քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հետ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի գեղարվեստական արժեքը, բոցաշունչ հայրենասերի ընդվզող մի կերպարի ստեղծումը»,-նշել է նա:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում