Դեղերի դրոշմապիտկավորման հետ կապված գործընթացը չի հանգեցնի դեղերի գների էական բարձրացման: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մեր հաշվարկները, որն իրականացրել ենք խոշոր ներկրողների հետ համատեղ, վկայում են, որ գնի էական բարձրացում պետք է որ տեղի չունենա»,-նշեց նա:
«Ընդհանուր շուկան 110 մլն դոլարին հասնող շուկա է, և դեղի միջին գինն ենք փորձում որոշել՝ գալիս է շուրջ 800 դրամ, դրոշմապիտակավորման արժեքը կարող է իրենից ներկայացնել 2-5 դրամ: Հայաստանում կա 18 դեղարտադրող, որոնցից երկուսն ունեն միջազգային հավատարմագրում, և նրանց որակի մասին կարելի է հպարտորեն խոսել միջազգային շուկայում»,- հավելեց նախարարը: