ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՔԾ-ն պատրաստվում է կրկին երկարաձգել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: Առաջիկայում ՀՔԾ-ն համապատասխան միջնորդություն է ներկայացնելու դատարան: ՀՔԾ-ից մեր հարցին ի պատասխան հաստատեցին այս լուրերը. «ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի՝ զենք, ռազմամթերք հափշտակելու վերաբերյալ քրեական գործով 2012թ. մայիսի 17-ին Ձեր հարցմանը պատասխանում ենք, որ մեղադրյալ Վ.Մանուկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվելու է երկու ամսով»: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանին (Գել), ապա նշենք, որ ՈԶ պետ նշանակված Լյովա Երանոսյանն ընդունել է համակարգը՝ դատարկ բյուջեով ու աշխատասենյակներով: Տեղեկացանք, որ անգամ գրասենյակային պարագաները Գաբրիելյանն իր հետ տարել է:




Լրահոս