Մայիսի 20-ին մեր մոլորակի բնակիչները կարող են ականատես լինել արեւի շրջանակաձեւ խավարմանը: Հետաքրքիր երեւույթի առաջին ականատեսները կլինեն Չինաստանի, այնուհետեւ՝ Հոնգկոնգի, Թայվանի, Տոկիոյի բնակիչները, որից հետո այն տեսանելի կլինի ԱՄՆ-ի մի քանի նահանգներում` Ալյասկայում, Կալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Տեխասում: Արեւի խավարումն ամենից տեսանելի կլինի Հյուսիսային Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքում` Տահո լճի տարածքում: Լոս Անջելեսի բնակիչներն էլ 86-տոկոսանոց խավարում կտեսնեն: Լուսնի եւ արեգակի միասնության պահը տեղի կունենա տեղի ժամանակով 19:42-ին, Երեւանի ժամանակով` 06:42-ին:
ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ