Բոլոր մեծահարուստների դռները թակելուց հետո ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում հայտնված երկու երեխաների մայր 34-ամյա Գեղանուշ Գրիգորյանը, ով չցանկացավ տեսանյութում երևալ, Armlur.am-ի խմբագրություն էր եկել:
Փողոցում հայտնվելու վտանգը Գեղանուշին ստիպել էր դիմել մեր լրատվամիջոցին, քանի որ ձմռան շեմին Գրիգորյանները ամիսը 45 հազար դրամ բնակվարձ վճարել չկարողանալու պատճառով ավելի քան հուսահատ վիճակում էին:
Գեղանուշ Գրիգորյանը պատմեց, որ դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց տարածք կամ փոքրիկ օգնություն հատկացնելու դիմումներն անպատասխան են մնացել:
Մանրամասներն՝ Armlur.am-ի տեսանյութում: