Ժողովուրդ. Առաջիկայում ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը վայր է դնելու իր մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը վայր է դնելու իր մանդատը: ՀՅԴ-ում նման որոշում է կայացվել, քանի որ այնտեղ ցանկանում են` համամասնական ցուցակով պատգամավոր դառնա Գրանդ քենդի ընկերության տնօրեն, ՀՅԴ ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Բաբայանը: ,Ժողովուրդե-ի տեղեկությունների համաձայն` այս շահագրգռվածության պատճառն այն է, որ ՀՅԴ քարոզարշավը հիմնականում ֆինանսավորել է Հրանտ Վարդանյանը, և հիմա կուսակցությունը պետք է հատուցի: ՀՅԴ-ում քննարկումները բավական բուռն ընթացք են ունեցել, և վերջապես որոշվել է ,թույլ օղակըե: Պարոն Շահբազյանը թերթի հետ զրույցում ոևչ հերքել, ոևչ էլ հաստատել է այս լուրերը: Նա ասել է, որ իրեն որևէ մեկը մանդատից հրաժարվելու մասին որևէ բան չի ասել: ,Բոլոր հարցերը որոշում է ԳՄ-նե,-նշել է Շահբազյանը:




Լրահոս