Գայլերի հարձակում Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 23-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ համայնքում ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմում գտնվող անասունների վրա: Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ և վիրավորել 10 ոչխար: 
ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:




Լրահոս