Օլանդը խաբում է առավոտյան, ցերեկը և նույնիսկ երեկոյան. Նիկոլա Սարկոզի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլա Սարկոզին, ով Նանտում հանդես է եկել «Միություն ժողովրդական շարժման համար» կուսակցության նախագահի պաշտոնի քարոզարշավի շրջանակներում, մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ստելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Le Parisien թերթը:

Երկու հազար հավաքվածների առջև ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախկին ղեկավարը հայտարարել է, որ 2,5 տարվա ընթացքում սուտը երկրում վերածվել է քաղաքական սկզբունքի, ինչն, իր կարծիքով, հանգեցրել է հանրապետության և ժողովրդավարության թուլացմանը:

«Ֆրանսուա Օլանդը խաբում է առավոտյան, ցերեկը և նույնիսկ երեկոյան», – հայտարարել է Սարկոզին:

Նրա կարծիքով, ներկայիս նախագահը իր պաշտոնավարման առաջին իսկ պահից պարտություններ է կրել:




Լրահոս