Որքան են կազմում բնակարանների գները Երևանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 155812 գործարք, որոնց քանակը, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.2 %-ով: Այս մասին armlur.am-ը տեղեկանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերլուծությունից:

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, անշարժ գույքի նկատմամբ իրականացված 38158 օտարման գործարքների 75.0 %-ը կազմել է առուվաճառքը, 24.5 %-ը` նվիրատվությունը և 0.5 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման 2 գործարքների 41.3 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ:

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 8.4 %-ով:

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում անշարժ գույքի 11692 առուվաճառքի գործարքների 63.2 %-ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 15.1 %-ով:

Գործում են բնակելի շենքերի բնակարանների 1 մակերեսի հաշվարկով հետևյալ շուկայական միջինացված գները.

Capture

Երևան քաղաքում 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 1.0 %-ով:




Լրահոս