«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանակով դադարեցնել գործարանի աշխատանքները: Գործարանի աշխատակիցներին ասել են, թե հայտնի չէ` երբ նորից կսկսի գործարանը բնականոն աշխատել: Աշխատակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես է լուծվելու իրենց աշխատավարձերի խնդիրը, քանի որ հուլիսից իրենք աշխատավարձ չեն ստացել: Նրանց, սակայն, պատասխանել են, որ աշխատավարձերի կեսը, հնարավոր է, ցեմենտի տեսքով ստանան: Այսինքն՝ մարդիկ պետք է մինչեւ Ամանոր հասցնեն իրացնել իրենց «աշխատավարձը», որպեսզի կարողանան գոյացած գումարով իրենց կարիքները հոգալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: