Բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սևանա լճի “Անտառային մեղեդի” լողափից մայիսի 23-ին, ժամը 20.30-ին, Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ալբերտ Վարդանյանին, որը ս/թ ապրիլի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Ա. Վարդանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:
 Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 12.00-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ինքնակամ ներկայացել 26-ամյա մի երիտասարդ, որը 2010 թ. օգոստոսի 20-ից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
 




Լրահոս