Ինչո՞ ւ են լարվել Գեղարքունիքի մարզպետի եւ Սեւանի քաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի միջեւ լարվածության մասին խոսվում է վաղուց: Ռաֆիկ Գրիգորյանը, բոլոր պատեհ առիթներն օգտագործելով, փորձում է անհարմար վիճակի մեջ դնել Սեւանի քաղաքապետին: Օրինակ, ձգձգում է Սեւան քաղաքին ասֆալտապատման համար գումարի հատկացումը: Մյուս համայնքներին ըստ ժամանակացույցի հատկացվել է այդ գումարը, եւ ասֆալտապատման գործընթացը չոր եղանակին իրականացվել է, բայց Սեւանի դեպքում ձգձգվել է այնքան, մինչեւ վրա են հասել աշնանային անձրեւներն ու ցուրտը: 50 միլիոն դրամը հատկացվել է հունիս ամսին, սակայն աշխատանքները պետք է սկսեին պայմանագիրը կնքելուց հետո, ինչը երկարել է մինչեւ հոկտեմբերի սկիզբ: Իսկ Սեւանում հոկտեմբերին ասֆալտապատման աշխատանքներ սկսելը նշանակում էր փոշիացնել պետբյուջեի միջոցները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս