Ինտերպոլն առաջին անգամ գերմանացի կգլխավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինտերպոլի գլխավոր քարտուղար միաձայն ընտրվել է Յուրգեն Շտոկը. տեղեկացնում է միջազգային կազմակերպության կայքը: Նա դարձել է առաջին գերմանացին, ով կգխավորի Ինտերպոլը:

Միջազգային կազմակերպության նախկին ղեկավար, ամերիկացի Ռոնալդ Նոուբլը, ով ղեկավարում է Ինտերպոլը 2000-ից, վաղաժամ պաշտոնաթող է եղել:

Շտոկը 2004-ից մինչև 2014-ը հանդիսացել է Գերմանիայի քրեական գործերի դաշնային գերատեսչության նախագահի տեղակալը: 2005-ից նա կատարել է Ինտերպոլի տարբեր հանձնարարությունները:

Ինտերպոլը ստեղծվել է 1923թ.: Այդ կազմակերպությունը կոորդինացնում է մասնակից-երկրների ազգային իրավապահ մարմինների գործողությունները՝ քրեական հանցագործությունների դեմ պայքարում: Ինտերպոլի գլխավոր քարտուղարը վերընտրվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:




Լրահոս