Հայկական ժամանակ. ՍԴ-ն այսօր բանավոր և դռնբաց նիստում քննարկելու է ՀԱԿ դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ ՍԴ-ն սկսելու է բանավոր ընթացակարգով և դռնբաց նիստում քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Կոնգրեսը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 13-ին կայացրած թիվ 265-Ա` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները: Դիմումը ՍԴ-ում նեիկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կոնգրեսի դիմումի քննաիկման ժամանակ զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արևիկ Պետրոսյանը: Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին:
 




Լրահոս