Կուզբասի բնակչուհին կենդանի այրել է ամուսնուն և դստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեմերովոյի մարզի 50-ամյա բնակչուհին այրել է իր քաղաքացիական ամուսնուն և դստերը: Ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, կինը մտադիր է եղել պատժել տանեցիներին՝ ամուսնուն և դստերը, այն բանի համար, որ վերջիններս չէին աշխատում, իր ձեռքից վերցնում էին գումարները և խմիչք գնում:

Հերթական խրախճանքի ժամանակ նա այրել է բարձը և տանից դուրս եկել: Կինը համոզված է եղել, որ ամուսինն ու դուստրը կհասցնեն մարել կրակը: Արդյունքում հարևաններն են կանչել հրշեջ ծառայությանը: Կրակը հանգցնելուց հետո բնակարանում երկու դիակ է հարյտաբերվել, տեղեկացնում է kp.ru-ն:




Լրահոս