Դեդ Հասանի թիմակիցը կրկին ազատության մեջ է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ №20 ուղղիչ գաղութից ազատ է արձակվել 48-ամյա բելառուս «օրենքով գող» Ալեքսանդր Կուշներյովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Սաշա Կուշներ անունով: Նա վերջին երկու տարիները պատիժ էր կրում կարգազանցության մեղադրանքով:

Ավելի վաղ նույն կալանավայրում պատիժ էր կրում մեկ այլ բելառուս «օրենքով գող» 40-ամյա Օլեգ Գերոսիմովիչը, նույն ինքը՝ Մումուն կամ Օլեգ Սլուցկին: Ճիշտ է, ի տարբերություն Կուշներյովի՝ Գերոսիմովիչը դեռ կես տարի ստիպված կլինի կմնա անազատության մեջ: Հայտնվելով ազատության մեջ՝ Կուշներն ունի բոլոր նախադրյալները Բելառուսի քրեական աշխարհի պարագլուխը դառնալու համար: Նրան հենց այսպիսին էլ իր ժամանակին պատկերացնում էր Դեդ Հասանը:

Снимок

Կուշներյովի թագադրմանը, որն անց է կացվել 2011 թվականի մայիսին, «հակահասանական» ուժերը միանգամից կնքել են 4 բելառուս «գողի»: Այս պահին նրանցից միայն մեկն է ազատության մեջ մնացել՝ 36-ամյա Ռուսլան «Կարապ» Բորիսովսկին, ով բնակվում է Եվրոպայում:

a2896959193d434d96b547cffac324e8

Ինչ վերաբերում է մյուս երկու բելառուս «գողականներին», ապա 44-ամյա Մեդվեժոնոկը դեռևս սպասում է դատավճռին, իսկ «անլեգալ» Պաշտետին սպառնում է մեղադրական վճիռ՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:




Լրահոս